Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը

ANIMALI CELEBRI

Հայկական արտադրության պահածոյացված ապրանքները, հանքային ջուրն ու ալկոհոլը հանել են «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել է, որ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից անհետացել են հայկական ապրանքները։

Ավելի վաղը խանութների ցանցի հայ մատակարարների հետ կապված խնդիրների մասին Facebook-ում հայտնել էր Export Armenia միության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա գրել էր, որ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Твой дом» առևտրի կենտրոնների ցանցից։

«Առավոտյան մեզ դիմեցին հայ խոշոր արտահանողները և պատմեցին, որ ամբողջ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլ մարդկանց (հարևան երկրից), վերացրել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի ու ալկոհոլի մասին է։ «Ընդ որում՝ բոլոր ցուցափեղկերը լցված են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա արդեն սադրանք է` ուղղված Ռուսաստանի առևտրի կենտրոնները մի «Մեծ Լեռնային Ղարաբաղ» սարքելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և մատակարարների նամակագրությունները առևտրի կենտրոնների մենեջերների հետ։ Վերջիններս բացեիբաց հղում են անում ղեկավարության հրահանգին, խոսում են Հայաստանից ներկրված ապրանքների ընդունումը դադարեցնելու մասին։ Դա փաստ է։ Ես այդ մասին տեղյակ եմ պահել համապատասխան մարմիններին»,-ասել է Տողանյանը։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան
Դեսպանի խոսքով` այնպես, ինչպես «Твой дом»-ն է հայ մատակարարներին մերժել նրանց ապրանքները վաճառելու հարցում, ավելի քաղաքակիրթ ձև է, քան այն իրավիճակը, որը ծագել էր «Ֆուդ սիթիում»։

Աղբյուր

Rate article