Ես մի խնդրանք ունեմ բոլորիս… Ես պիտի խնդրեմ, որ այս կենացից առաջ այն մարդիկ, ովքեր զօր ու գիշեր գլուխները հանգիստ չեն դնում բարձին և աղոթքով սպասում են մեր զինվորի վերադարձին, թող ոտքի կանգնեն:
Մարդիկ, ովքեր աղոթքով սպասում են, որ յուրաքանչյուր զինվոր անփորձանք վերադառնա դեպի ընտանիք, դեպի ընկերներ, թող ոտքի կանգնեն…
Որովհետև պետք է կենացը խմենք մեր Հայոց աշխարհի, օդային և ցամաքային պաշտպանի, մեր փառապանծ զինվորի կենացը, ում շնորհիվ այսօր նորից կարողացանք իրար ասել՝ Բարի լույս:
Բայց բարի լույս ասելուց հետո երբեք չմոռանանք շնորհակալություն հայտնել Զորավորին և խնդրենք ու աղաչենք, որ պաշտպան լինի երկիր պահող մեր զինվորին:
Ես ինչի համար խնդրեցի, որ մենք ոտքի կանգնենք…
Շարունակությունը՝ տեսանյութում.