«Բան չի եղել, որ թռնում եք նավից․ բա որ բան լիներ, ինչպես էիք…». Նվեր Մնացականյանի դիպուկ անդրադարձը

ANIMALI CELEBRI

«Հեղափոխական խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու լիրիկական բացատրություն է տարածել։

Մեծ հաշվով այն տեղավորվում է ինֆորմացիայի շարքային բլոկում․ի վերջո, քաղաքական մեծ կազմերն ապահովագրված չեն նման ցնցումներից։

Բայց կա մի բան, որ անհատի այդ քաղաքական զեղումը դարձնում է ոչ շարքային, եթե կուզեք՝ վիրուսային։ Այս խորհրդարանը ձևավորվել է արտահերթ, ուրեմն և արտակարգ իրավիճակում․մոռացել եք, որ արտակարգ մանդատն է ընտրել ձեզ,  ոչ թե՝ հակառակը։

Արտոնյալ եսի մասին պետք էր մտածել արտակարգ մանդատը ստանձնելիս, երբ ստանձնում էիք երկրի քաղաքական վերափոխման թափանիվը։

Այդ մանդատով օժտվածները մեծ  վերափոխման դասալիք չեն կարող լինել։ Պատկերացրեք Հենրիխ Մխիթարյան, որը ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին հետևում է միայն պահեստայինի անմեղսունակ աթոռից;

Բան չի եղել, որ թռնում եք նավից․բա որ բան լիներ, ինչպես էիք ճողոպրելու մանկապարտեզային այդ բացատրություններով,

իբր ես անդավաճան հեղափոխական եմ, բայց ընտրում եմ դիտորդի ապահով կյանքը․ այդպես չի լինում, չէ․․․»․

Նվեր Մնացականյան

Rate article