Արմեն Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել. քանի տարվա ազատազրկում է սպառնում նրան

ANIMALI CELEBRI

ՀՀ նախկին փոխվարչապետ, Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի դեմ քրական գործ է հարուցվել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Արմեն Գևորգյանի դեմ գործը հարուցվել է Վիքիլիկսի գաղտնազերծաց փաստաղթերն ուսումնասիրելուց հետո:

Սասուն Խաչատրյանը նշեց, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա:

Խաչատրյանը նշեց, որ Վիկիլիքսի հրապարակումը համապատասխանել է իրականությանը; Ըստ այդմ, Արմեն Գևորգյանը, ճնշումներ է գործադրել  ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Պողոսյանն էլ այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատանը:

«Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով, դա ծանր հանցանք էնախատեսում է պատիժ մինչև 6 տարվա ազատազրկմամբ»,-ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Գևորգյանի նկատմամբ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Rate article