Անչափ հուզիչ. Երբեք մի հրաժարվեք աղջիկ երեխա ունենալուց․․․

ANIMALI CELEBRI

ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱՑԵՔ

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեր համար,
Ես ինչեր եմ երազում:

Մա’մ ջան, այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ,
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մա’մ ջան, երբ որ գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Rate article