Օդային, փափուկ, շքեղ տորթ «Դքսուհի». անուշաբույր կորժերն ու նուրբ կրեմը խելքահան են անում

ANIMALI CELEBRI

Տորթն ուղղակի հիասքանչ է, մեղրային կորժերը ստացվում են նուրբ, իսկ թթվասերով կրեմը առանձնահատուկ համ է հաղորդում:

Картинки по запросу "ТОРТ «ГЕРЦОГИНЯ»""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 6 ձու
  • 180գ շաքարավազ
  • 2ճ.գ. մեղր
  • 190գ ալյուր
  • 1թ.գ. փխրեցուցիչ
  • 1թ.գ. աղ
  • 600գ  խիտ թթվասեր
  • 5ճ.գ. շաքարի փոշի
  • 200գ ընկույզ
  • 200գ սալորաչիր

Картинки по запросу "ТОРТ «ГЕРЦОГИНЯ»""

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն՝ մինչ փքուն զանգված կստացվի: Ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչ շաքարավազը գրեթե լիովին կհալվի: Ավելացնել մեղրն ու աղը: Եվս մի անգամ հարել:

Առանձին խառնել փխրեցուցիչն ու ալյուրը: Ստացված խառնուրդը լցնել ձվային զանգվածի մեջ և զգուշորեն խառնել փայտե գդալով:

26 սմ տրամաչափով տապակի մեջ լցնել խմորը և ուղարկել մինչ 180 ջերմաստիճան տաքացրած ջեռոցը: Թխել մոտ 30 րոպե՝ մինչ բիսկվիթի պատրաստ լինելը:

Պատրաստել կրեմը. հարել թթվասերը՝ հարիչի միջին արագությամբ, մինչ փքուն զանգված կստացվի: Ավելացնել շաքարի փոշին և նորից հարել:

Բիսկվիթը կտրել 3 հավասար շերտերի և անցնել տորթը հավաքելուն:

Картинки по запросу "ТОРТ «ГЕРЦОГИНЯ»""

Առաջին կորժին կրեմ քսել, մանրացրած ընկույզ ցանել և դնել սալորաչրի կտորներ: Էլի կրեմ քսել: Ծածկել մյուս կորժով, կրեմ քսել և կրկնել նույն պրոցեդուրան: Նույն ձև անել նաև երրորդ շերտի հետ:

Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել, զարդարել ընկույզով, նաև սալորաչրով:

Թողնել, որ 3-4 ժամ կրեմ ներծծվի և մատուցել:

 

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo

 

Rate article