Նշաններ, որոնք վկայում են ուղեղի ծերացման մասին

ANIMALI CELEBRI

Ամենամեծ մոլորություններից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, թե տարիքի հետ ոչնչանում են նեյրոնները ու մենք բոլորս էլ բախվեու ենք ուղեղի ակտիվության նվազելու, հիշողության վատացման և թերամտության հետ:

Կա 5 ահազանգ, որոնք վկայում են այն մասին, որ ուղեղը սկսել է ծուլանալ: Պարտադիր ուշադրություն դարձրեք դրանց ու թույլ մի տվեք ձեր ուղեղին վաղաժամ ծերանալ:

Դիսկոմֆորտ՝ նոր գիտելիքներ ստանալիս 

Դժվարանում եք կենտորանանալ ու մտապահել նոր գիտելիքներ, ընկալել դրանք ու կրկնել նոր կարդացած ինֆորմացիան, գլխում տրամաբանական շղթաներ կազմել: Թույլ մի տվեք ծուլությանը հաղթել ձեզ, պայքարեք, մի քանի անգամ կարդացեք, մի քանի անգամ փորձեք կրկնել, որպեսզի ձեր ուղեղը «չժանգոտի»:

Յուրաքանչյուր օրը նախորդի ճիշտ կրկնօրինակն է

Օրակարգի խախտումը ձեզ մոտ դառնում է սթրեսի պատճառ: Նախընտրում եք նախաճաշել միևնույն ժամին, գնալ միևնույն խանութը, քայլել միևնույն ճանապարհով: Այդպես ուղեղը ծուլանում է, քանի որ դուք չեք ապրում նոր էմոցիաներ ու զարմանք:

Ученые выяснили, что вызывает старение мозга и угасание памяти - РИА Новости, 27.08.2018

Հանկարծակի սկսել եք կայուն կարծիք ունենալ բոլոր բնագավառերի վերաբերյալ

Դադարում եք հետաքրքրվել նորություններով, բայց միևնույն ժամանակ ունեք անփոփոխ կարծիք՝ բոլոր բնագավառերի վերաբերյալ: Այսինքն ձեր մտքով չի էլ անցնում, որ ձեր կարծիքը կարող է սխալ լինել, անգամ եթե նախկինում դրանից ոչինչ չէիք հասկանում:

Բացի այս ամենից, դուք հանկարծ սկսել եք համարել, որ նախկինում առհասարակ ամեն ինչ ավելի լավ էր, նաև սկսել եք անսպասելիորեն շատ խոսել՝ նույնիսկ անծանոթների հետ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Rate article