Այսօր ծանոթացա 70 ամյա կնոջ հետ, ով երեխաներ չունի. հարցրեցի, արդյոք չի զղջում, որ չի մայրացել. անկեղծ ասած, նրա պատասխանն ինձ զարմացրեց

ANIMALI CELEBRI

Վերջերս հարևանուհուս տանը ծանոթացա մի շատ հետքրքիր անձնավորության հետ: Անահիտը 70 տարեկան էր, բայց ընդհանրապես նման չէր իր հասակակիցներին: Խնամված, գեղեցիկ հանգնված, շպարված: Նա կիսվեց իր պատմությամբ: Անահիտը 20 տարեկան է եղել, երբ ամուսնացել է:

Այդ ժամանակ արդեն հստակ որոշել էր, որ կարիերան իր համար առաջին տեղում է: Ամուսինն էլ սկզբում առանձնապես չէր ուզում երեխաներ: Բայց երբ լրացել էր կնոջ 30 տարեկանը, փոխվել էր, արդեն ամեն օր երեխա ունենալու մասին էր խոսում:Անահիտն էլ՝ առանց երկար մտածելու, ամուսնալուծվել և երկրորդ անգամ է ամուսնացել: Երկրորդ ամուսինը նույնիսկ չէր փորձում բիզնեսում հաջողակ Անահիտին ներքաշել տակդիրների և խաղալիքների աշխրահը: Նրանք միասին աշխատում էին, հանգստանում, եղել են բազմաթիվ երկրներում և հիանալի կյանք են ապրել: Անահիտի ամուսինը մահացել է 60 տարեկանում:

Այդ ժամանակվանից կինը միայնակ է: Հաճախում է երգի և կարուձևի խմբակներ, մարզասրահ: Ես չդիմացա և հարցրեցի, արդո՞ք ինքը չի զղջում, որ երեխա չի ունեցել:Անահիտը ժպտաց և պատասխանեց. -Ես մտորել եմ այդ հարցի շուրջ: Ոչ, չեմ զղջում, բոլորովին…Իմ բոլոր ընկերուհիներն ունեն երեխաներ, ամբողջ երիտասարդությունը կորցրեցին նրանց խնամելու համար: Բայց այսօր նրանք ինձ նման միայնակ են:

Տարբերությունն այն է, որ ես աշխատել եմ, և անհրաժետության դեպքում կարող եմ վարձել մեկին, ով կխնամի ինձ, իսկ իմ ծանոթները նստած են չորս պատերի մեջ, տառապում են ձանձրույթից՝ առանց որևէ մեկի օգնության և աջակցության…

ԱՂԲՅՈՒՐ

Rate article