Համից չեք կշտանա․․․ աներևակայելի համեղ, նուրբ ու ախորժելի տորթ «Էսկիմո»․ ամենապարզ բաղադրատոմսը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
խմորի համար․
4 ձու
1 բաժակ շաքարավազ
10ճ․գ․ սառը ջուր
2 լիքը ճ․գ․ կակաո
1/2 թ․գ․ սոդա
1 բաժակ ալյուր
1թ․գ․ վանիլին
կրեմի համար․
1 բաժակ շաքարավազ
3լիքը ճ․գ․ ալյուր
2 ձու
վանիլին
1 բաժակ գոլ կաթ
250գ կարագ
ջնարակի համար․
2ճ․գ․ շաքարավազ
2ճ․գ․ կակաո
2ճ․գ․ թթվասեր
50գ կարագ
Պատրաստման եղանակ․
Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։
Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։
Մաս-մաս լցնել 1 բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։
Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։
Կրեմ․ կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։
Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։ Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։
Առանձին հարել կարագը՝ վանիլինի հետ և անդադար հարելով կրեմը՝ մի-մի գդալ լցնել կարագը։
Ջնարակ․ խառնել շաքարավազը, կակաոն, թթվասերը։ Դնել կրակին և անդադար խառնելով՝ եփել, մինչ կսկսի եռալ։ Հանել կրակից, ավելացնել կարագը և խառնել։ Թողնել, որ գոլանա։
Կորժի վրա լցնել ամբողջ կրեմը, հարթեցնել և 30 րոպե թողնել սառնարանում։ Հանել և լցնել ջնարակը, ուղիղացնել և պատրաստի տորթը մի քանի ժամ պահել սառնարանում։