Սա մորս սիրելի բաղադրատոմսն է, անվանում է «Րոպեական»․ ախորժելի ու շատ համեղ թխվածքաբլիթ

ANIMALI CELEBRI

Այս թխվածքաբլիթը, վստահ ենք, դուր կգա բացառապես բոլորին։ Այն ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ համեղ, ախորժելի և անուշաբույր։

Բաղադրատոմսն այնքան պարզ է, որ գլուխ կհանեն բոլորը։

Творожное печенье "Минутка": вкусно и просто

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 300գ
  • կաթնաշոռ՝ 200գ
  • շաքարավազ՝ 180գ
  • կարագ՝ 60գ
  • ձու՝ 1 հատ
  • սոդա՝ 1/2թ․գ․
  • վանիլին
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ ուղարկել կաթնաշոռը և կարագը։

Ավելացնել շաքարավազը, աղը և վանիլինը։

Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Ավելացնել ձուն և նորից հարել։

Սոդան միացնել ալյուրի հետ և մաս-մաս ավելացնել հարած զանգվածին։

Խմոր հունցել՝ սկզբոմ տարայի, այնուհետև ալյուրոտ սեղանի վրա։

Պատրաստի խմորին գնդիկի ձև տալ և թողնել, որ հանգստանա 10 րոպե՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։

Գրտնակել՝ 7-8մմ հաստությամբ շերտ ստանալով։

Творожное печенье "Минутка": вкусно и просто

Դանակով կտրատել՝ 3*7սմ ուղղանկյունների, դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստճանի և թխել՝ 10-15 րոպե։

Արդեն սառած թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։

 

Rate article