«Շարլոտա»․ նուրբ, թեթև ու անուշահամ սրճային թխվածք

ANIMALI CELEBRI

Սա շատ համեղ ու նուրբ թխվածք է, որի պատրաստման համար Ձեզ շատ ջանք պետք չէ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

Խմորի համար

ձու-12հատ
շաքարավազ-2բաժակ
ալյուր-3բաժակ
սոդա լիմոնի հյութով կամ քացախով-2թ․դգ․
մեղր-3ճ․ գդ
կակաո-1ճ․գդ
լուծվող սուրճ-1ճ․գդ
վանելին

Կրեմի համար

խտացրած կաթ-1 տուփ
եփած խտացրած կաթ-1տուփ
կարագ-300գր
վանելին-
լուծվող սուրճ- 1ճ․գդ

Զարդարման համար

շոկոլադ և ընկույզ

Պատրաստման եղանակը

Սպիտակուցը հարել սարքել բեզե, ավելացնել շաքարավազը, այնուհետև հերթով հատ — հատ ավելացնել դեղնուցը, սոդան լիմոնի հյութով, մեղրը և կամաց- կամաց լցնել ալյուրը։ Խմորը բաժանել 3 մասի։ Առաջին մասում ավելացնել սուրճը, երկրորդում՝ կակաոն, երրորդում՝ վանելինը։

Թխում ենք 3 շերտ՝ յուղապատած թղթի կամ փայլաթիթեղի վրա, 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Պատրաստում ենք կրեմը։

Հարում ենք սենյակային ջերմության կարագը, կամաց ավելացնում ենք եփած խտացրած կաթը, այնուհետև սովորականը, ինչպես նար սուրճն ու վանելինը։

Շերտերը կրեմապատում ենք, սպիտակ շերտը դնելով մեջտեղում։ վերին շերտը կրեմապատելուց հետո, զարդարում ենք հալեցրած շոկոլադով ու ընկույզով։ Ցանկության դեպքում կարող եք ընկույզը փոխարինել Ձեր նախընտրած մեկ այլ բանով։

Rate article