Կաղամբով և առանց ձվի շատ համեղ կարկանդակներ

ANIMALI CELEBRI

Գագաուզները թուրքալեզու ժողովուրդ են, որ ներկայումս ապրում են հիմնականում Մոլդովայում և Ուկրաինայի Օդեսայի շրջանի հարավ արևմուտքում։

Գագաուզները շատ հարուստ խոհարարական ավանդույթներ ունեն։

Նրանց մոտ հատկապես գերակշռում են խմորից պատրաստվող ուտեստները։

Այսօր EnterTrain-ը առաջարկում է գագաուզյան շատ ախորժելի կարկանդակներ պատրաստել։ Միջուկը կարող է տարբեր լինել, բայց այսօր կներկայացնենք կաղամբով տարբերակը։

Անհրաժեշտ բաղադրիչներ են

• 450 գրամ ալյուր

• 260 մլ ջուր

• 7 գրամ չոր խմորիչ

• ½ թ․գ․ աղ

• Բուսայուղ՝ տապակելու համար

Միջուկի համար

• 1 կգ կաղամբ

• 1 հատ սոխ

• ¼ թ․գ․ չորացրած անանուխ

• ½ թ․գ․ կարմիր պղպեղ

• Աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս՝ ըստ ճաշակի

• 5 ճ․գ․ բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Մաղած ալյուրը խառնեք աղի և չոր խմորիչի հետ։

2. Աստիճանաբար ջուր լցրեք, որ փափուկ խմոր ստացվի։

3. Խմորը դրեք յուղապատ թասի մեջ , ծածկեք և թողեք, որ բարձրանա։

4. Այդ ընթացքում մանր կտրատեք սոխը և կաղամբը։

5. Սոխառած արեք, վրան ավելացրեք կաղամբը և շարունակեք ուժեղ կրակի վրա միասին տապակել՝ անընդհատ խառնելով։

6. Ավելացրեք աղը, պղպեղը, չորացրած անանուխը և խառնեք։

7. Ծածկեք և շարունակեք շոգեխաշել, մինչև լրիվ պատրաստ կլինի։

8. Վերջում ավելացրեք կտրատած կանաչին և անջատեք։

9. Սեղանի վրա ալյուր ցանեք, խմորը մանր կտորների բաժանեք։

10. Խմորները բարակ կլոր լոշիկների տեսքով բացեք և ամեն մեկի մեջ դրեք կաղամբի միջուկը, կարկանդակի տեսք տվեք և փակեք։

11. Կարկանդակները տապակեք երկու կողմից՝ տակ բուսայուղի մեջ։

12. Հանելուց հետո դրեք անձեռոցիկի վրա։ Բարի ախորժակ։

Rate article