Կաղամբով ու կանաչ ոլոռով անչափ համեղ աղցան, որն իսկական վիտամինային ռումբ է. այս սեզոնին հատկապես շատ պահանջված

ANIMALI CELEBRI

Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Bavnews.am-ը առաջարկում է փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը:

Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։

Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

  • Կաղամբ` 300 գր., Կանաչ սոխ` 20 գր.
  • Գազար` 80 գր., Կանաչեղեն` 10 գր.
  • Վարունգ` 200 գր., Կանաչ ոլոռ` 100 գր.
  • Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.
  • Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր., Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)`

Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։

1․ Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:

2․ Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:

3․ Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:

4․ Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:

5․ Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել:

Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Rate article