Խրթխրթան մարինացված դդմիկների բաղադրատոմս, որը ձմռանը կուրախացնի Ձեզ իր համով

ANIMALI CELEBRI

Յուրահատւկ պատրաստություն, որը կզարմացնի Ձեզ իր արտաքին տեսքով և հիանալի համով: Այն նույնիսկ կկարողանաք մատուցել հյուրերին:

Ձեզ անհրաժեշտ կլինի․

1-1,5 կգ դդմիկ,
Երկու գազար,
Երեք ատամ սխտոր,
Ցանկացած կանաչի, ըստ Ձեր ճաշակի։
Մարինադի համար անհրաժեծտ մթերքները․

Երկու ճաշի գդալ շաքարավազ,
Յուրաքանչյուր բանկայի համար վերցրեք երեք պղպեղ,
Մեկ ճ․գ․ աղ,
50 մլ 9% էսենցիա՝ յուրաքանչյուր բանկայի համար։

Օգտակար խորհուրդ. Պահպանության համար ավելի լավ է վերցնեք 1 լիտրանոց բանկա։

Պատրաստումը․

Դդմիկը պետք է կտրեք շատ բարակ շերտերով, այնպես որ ավելի հարմար կլինի օգտագործեք բանջարեղեն մաքրելու գործիք:
Գազարներն անցկացրեք կորեական գազարի քերիչով։
Կանաչեղենը և սխտորը կտրատեք:
Բանկայի ներքևի մասում նախ դրեք կանաչիները, գազարն ու սխտորը:
Դդմիկներին տվեք ռուլետի տեսք և դասավորեք բանկայի մեջ:
Այժմ բանկայի մեջ լցրեք հատիկավոր պղպեղը:
Ջրի մեջ լցրեք աղ, և շաքարավազ և մի քանի րոպե եռացրեք:
Լցրեք եռացրած ջուրը բանկաների մեջ, ծածկեք կափարիչներով և ստերիլիզացրեք կաթսայի մեջ։ Այն պետք է ստերիլիզացվի ջուրը եռալուց հետո ընդամենը 5 րոպե, որպեսզի դդմիկները շատ փափուկ չդառնան:
Բանկաները հանեք և յուրաքանչյուրի մեջ լցրեք էսենցիա:
Կափարիչներն ամրացրեք, բանկաները շրջեք, ծածկեք ինչ-որ տաք շորով և թողեք, որ սառչի:
Բարի ախորժակ։

Աղբյուր

Rate article