Խառնեցի բանանն ու թխվածքաբլիթը, ու այնպիսի հրաշալի քաղցրավենիք ստացվեց․ կիսվում եմ բաղադրատոմսով

ANIMALI CELEBRI

Առաջարկում ենք պատրաստել թխվածքաբլիթից և բանանից այս պարզ ու համեղ քաղցրավենիքը, որը, համոզված ենք, ձեզ դուր կգա։ Շատ քիչ բաղադրիչներ օգտագործելով և հաշված րոպեներ տրամադրելով՝ կարող եք ստանալ հրաշալի ու անկրկնելի այս համեղությունը։

Անհրաժեշտ է․

  • թխվածքաբլիթ՝ 400գ
  • բանան՝ 3 հատ
  • կոկոսի քերուկ

Պատրաստման եղանակ․

Թխվաքածբլիթը մանրացնել, որ փշուր դառնա։

Բանանը տրորել պատառաքաղով կամ բլենդերով մանրացնել։

Միացնել փշուրն ու բանանը, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Պիտի ստացվի ձիգ, չծորող խառնուրդ։

Ձևավորել միջին չափի գնդիկներ, մոտավորապես ընկույզի չափ։

Բոլոր կողմերից թաթախել կոկոսի քերուկի մեջ և ուղարկել սառնարանը՝ մի քանի ժամով։

Իսկ առհասարակ, կարող եք կոկոսի քերուկի փոխարեն օգտագործել հալացրած կամ քերած շոկոլադ։

Բարի ախորժակ։

Rate article