Արագ և համեղ բիսկվիթ․․․ սա և ինքնուրույն թխվածք է, և հիմք՝ ցանկացած տորթի համար

ANIMALI CELEBRI

Գրեթե ամեն շաբաթ ընտանիքիս համար պատրաստում եմ այս անչափ համեղ, փափուկ ու ախորժելի թխվածքը։ Ստացվում է օդային ու անուշաբույր։ Այն կարող եք մատուցել և որպես ինքնուրույն թխվածք, և օգտագործել որպես տորթի հիմք։ 

Быстрый и простой сметанный пирог

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 230գ
  • շաքարավազ՝ 180գ
  • ձու՝ 4 հատ
  • թթվասեր 20%՝ 250գ
  • վանիլին
  • փխրեցուցիչ՝ 2թ․գ․
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել, ավելացնել աղն ու շաքարավազը, նաև վանիլինը։ Հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի, մոտ 3-4 րոպե։ Լցնել վանիլինը, թթվասերը և հարել՝ հարիչի թույլ արագությամբ։

Մաղած ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը։

Ալյուրը քիչ-քիչ լցնել ձվային զանգվածի մեջ և խառնել փայտե գդալով։ Պիտի ստացվի թթվասերի խտության խմոր։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, տապակը ծածկել յուղաթղթով։

Խմորը լցնել մեջը և հավասարաչափ բաշխել։ Ուղարկել տապակը արդեն տաքացած ջեռոցը։ Թխել 40-45 րոպե։ Երն այն պատրաստ լինի, անջատել ջեռոցը, սակայն հանել թխվածքը միայն 10 րոպեից։

ПРОСТОЙ БЫСТРЫЙ СМЕТАННЫЙ ПИРОГ - YouTube

Բարի ախորժակ։

Rate article