Աներևակայելի համեղ, փափուկ, օդային տորթ «Նրբություն»․․․անհնար է դիմակայել համին․․․

ANIMALI CELEBRI

Առանձնահատուկ, համեղ և թեթև տորթ «Նրբություն», պատրաստվում է արագ և պարզ։ Բացի այդ, կարող եք փոփոխել բաղադրատոմսը՝ կակաչի սերմերի փոխարեն ընկույզ կամ կակաո ավելացնելով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200գ ալյուր
  • 200գ թթվասեր
  • 200գ խտացրած կաթ
  • 3 ձու
  • 150գ շաքարավազ
  • 1/4 թ․գ․ աղ
  • 100գ կարագ
  • 10գ փխրեցուցիչ
  • 2-3ճ․գ․ կակաչի սերմ, ընկկույզ կամ կակաո

կրեմի համար․

  • 450գ թթվասեր 20% յուղայնությամբ
  • 2-3ճ․գ․ շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Հալացնել կարագը և թողնել, որ սառի։

Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ։

Առանձին տարայի մեջ կոտրել 3 ձուն, ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչ խառնուրդի  զանգվածը 3 անգամ կավելանա։

Ավելացնել թթվասերն ու խտացրած կաթը, խառնել։

Ավելացնել հալացրած կարագը, մի քիչ աղ, կրկին խառնել։

Լցնել նաև փխրեցուցիչով ալյուրը։

Խմորը բաժանել երկու հավասար մասերի։

Ջեռոցի տապակին ձեթ քսել։

Թխել նախօրոք տաքացրած ձեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Խմորի մյուս կեսի մեջ լցնել կակաչի սերմեր։ Թխել։

Յուրաքանչյուր կորժը կտրել երկու մասի։

Կրեմը պատրաստելու համար ձեռքի հարիչով խառնել թթվասերն ու շաքարի փոշին։

Կորժերին կրեմ քսել, և միմյանց վրա դնելով՝ տորթ հավաքել։

Կրեմով պատել ամբողջ տորթը։

Զարդարել՝ ըստ ցանկության, ցանկալի է քերած շոկոլադով։

Սպասել 1-2 ժամ և մատուցել։

Нереально вкусный торт «Нежность»: невозможно отказаться

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց  havesovinfon

Rate article