87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ANIMALI CELEBRI

Nothing is definite for Gagik Tsarukyan

armtimes.com-ը գրում է․
87 կողմ, 0 դեմ. Ազգային ժողովում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը: Ազգային ժողովն, այսպիսով, համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառությանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբինից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները  հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկությանը նախորդած ելույթներում նրանք Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը համարում էին քաքական հետապնդում:

Ինքը Ծառուկյանը եւս հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ այս ամենը սկսվել է հունիսի 5-ի ԲՀԿ քաղխորհրդի հատուկ նիստում իր ելույթից հետո:

ՀՀ գլխավոր դատախազը, հակառակը, պնդեց, որ այն ինչ տեղի է ունենում՝ զուտ իրավական պրոցես է՝ պայմանավորված քրեադատավարական գործընթացների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ ապացույցներով:

ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել նաեւ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետախնդում սկսելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիր: Թե այն երբ կքննարկվի՝ դեռ պարզ չէ:

Rate article