Քայլ անելուց առաջ՝ խորը մտածեք՝ առանց դագшղի կթшղեմ..Արմեն Դանիելյան

ANIMALI CELEBRI

Ֆեյսբուքյան իր էջում Արմեն Դանիելյանը գրել է.

Հատուկ այն քաղաքական գործիչների համար, ովքեր իմ գրառումներից տառապում կամ ընկնում են խորը դեպրեսիայի մեջ… հասկանում եմ, որ երբ սկսեմ բանավոր խոսել՝ քաղաքական գերեզմանոցում հերթեր կգոյանա… սա որպես հիշեցում…
Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում և չեմ էլ զբաղվի. Սա իմ անբեկանելի որոշումն է։

Սակայն այդ որոշումն ինձ երբեք էլ չի կաշկանդել ազնիվ արտահայտել իմ քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունը… ես երբեք չեմ հավակնել լինել ամենաճշմարիտը… անսխալական մարդ չկա այս աշխարհում և ես էլ բացառություն չեմ…
Հ.Գ. Ես անվեհապահորեն սիրում եմ իմ Հայրենիքը, հայ մարդուն։ Ինձ համար չկա վատ ու լավ հայի տեսակ. յուրաքանչյուրն իմ ընկերն է, իմ բարեկամը, իմ ընտանիքի անդամը… իմն է՝ հային և Հայաստանին վերաբերող ամեն ինչը…

Մեկ անգամ չէ, որ ասել եմ. ես վստահել եմ մարդկանց, շատերին համարել իմ ընկերը, հրապարակայնորեն դրական արտահայտվել նրանց մասին…
Հ.Գ. Մեծ հավատով և վստահությամբ եմ ստանձնել բարձր պաշտոն՝ գենետիկորեն իմ մեջ ունենալով ամուր կամք և անխախտ սկզբունքներ… Այդ տարիները հատկանշական էին նրանով, որ ծնողներս մշտապես «խռով էին» ինձնից։ Դե պատկերացրեք, սովորական շինարարի ընտանիքից սերված մի մարդ, ով նշանակվել էր բարձր պաշտոնում ու ակամայից հայտնվել էին հին ու նոր բարեկամները,

ծանոթներն ու ընկերները, պաշարել մեր տունն ու ծնողներիս՝ իրենց տարբեր խճճված հարցերով։ Ես սկզբունքորեն հրաժարվել եմ անարդար հարցերին ընթացք տալուց… Այժմ, փառք Աստծո, չկան նման «պահանջատերեր», իսկ ծնողներս ինձնից խռով չեն…
Հ.Գ. Ինձ պաշտոնից «հեռացնելուց» հետո, տևական ժամանակ մտածում էի, թե Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ ես աշխատանքից ազատվելու դիմում չեմ գրել… կարծել եմ, թե գևորգ կոստանյանը ճիշտ չի ներկայացրել, ստել է, ասել է՝ Արմեն Դանիելյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, Սերժ Սարգսյանն էլ ազատել է…

Հ.Գ. Միայն 2017թ. ընկերներիցս մեկն ինձ «բացահայտեց» աշխատանքից «հեռացնելու» իրական պատճառը… Այլևս պարզ էր, որ Սերժ Սարգսյանն անձամբ էր ինձ ապօրինի ազատել աշխատանքից՝ իր կրիմինալ վաղեմի ընկերոջ խնդրանքը չմերժելու համար… Պատկերացնում եք չէ՝ քրեական ենթամշակույթ ունեցող անձնավորությունը արդարադատության գեներալ գլխավոր դատախազի տեղակալին կարողանում է «հեռացնել» զբաղեցրած բարձր պաշտոնից… ու իր այդ քայլով Սերժ Սարգսյանը ուղղակիորեն «ոչնչացրել է» ոչ թե Արմեն Դանիելյանին, այլև ողջ իրավապահ համակարգը…

Հ.Գ. Ու ես որոշեցի պայքարել… ու պայքարելու եմ հանուն ազնվության… Ում համար պարզ չէ, որ դատախազին չեն կարող աշխատանքից ազատել առանց դիմումի և ազատելուց հետո էլ տևական ժամանակ խրոնիկ հարբեցող գևորիկ կոստանյանը փորձում էր իրեն բնորոշ «շանտաժի լեզվով» կորզել ազատման դիմումը… Գոնե տեսաք, ինչպիսի կամք պետք է ունենա իսկական հայ տղամարդը… Դե վայելեք…

Հ.Գ. Իսկ այն քաղաքական մանկահասակն ով այսօր փորձել է «միջնորդավորված ինձ հետ խոսել» կոստանյանական ոճով, թող դիմետրոլ խմի ու հանգստանա… Արմեն Դանիելյանը կա ու միշտ էլ իր կարծիքն արտահայտելու է անկախ նրանից՝ դուք դրանից ինչ որակի ու տրամաչափի ցնցումների մեջ կհայտնվեք… ես ցանկացածիդ հետ պատրաստ եմ «պատերազմի»… քայլ անելուց առաջ՝ խորը մտածեք՝ առանց դագաղի կթաղեմ… Ախր, շատ երիտասարդ ես, որտեղից ձեզ էդքան ամբարտավանություն…

Rate article