Տեղի կունենա 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր

ANIMALI CELEBRI

Այսօր Երևանում դեղի է ունենալու վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա Էլենի հուղարկավորությունը։
Էլենը սովորում էր Երևանի թիվ 52 դպրոցում, ընտանիքի միակ երեխան էր։ Ընտանիքը գտնվում է սոցիալական անապահով վիճակում։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի

ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։
Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել,

որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում,

ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:
Վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Rate article