Սենսացիոն դավաճանություն․ Ում է ծառայում ԱԱԾ-ի նախկին պետը․

ANIMALI CELEBRI

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սենսացիոն դավաճանություն․ Ում է ծառայում ԱԱԾ-ի նախկին պետը․․․

Մինչ ադրբեջանցիները և ադրբեջանամետ փորձագետները ՀՀ իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Արցախի բանակցային գործընթացում Մադրիդյան սկզբունքները ձախողելու և ռադիկալ դիրքորոշման մեջ, մեր երկրում ոմանք սեփական պետության դիրքերը ամրապնդելու փոխարեն ակնհայտորեն կատարում են ազգադավ գործողություններ։

Մտագոհ ՀՀԿ-ականների և Ռոբերտ Քոչարյանի թիմի հենակետային պաշտպան Դավիթ Շահնազարյանը՝ երեկ հայտարարեց, որ Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթացել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:

«Առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը:

Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել էր Շահնազարյանը։

Այն, որ ռևանշի ձգտող նախկինների մարտավարական պայքարի առանցքում Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ֆեյք օրակարգի ստեղծումն է վաղուց էինք համոզվել։

Այսօր էլ նախկինները ի դեմս շարմազանովների և այլոց մանիպուլիացիոն նպատակներով հայտարարում են, որ Փաշինյանը դավադիր և գաղտնի բանակցություններ է վարկում ԼՂ հակամարտության շուրջ։ Բնական է, որ գիտակից հասարակությունը նման պնդումներին լուրջ չի վերաբերվում։

Բայց երբ համակարտության շուրջ բանակցությունների ընթացքում Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելու վերաբերյալ անվտանգության գոտիներ ստեղծելու մասին խոսում է ՀՀ ԱԱԾ-ի նախկին պետը, որը հարուստ քաղաքական կեսագրություն ունի, ոչ այլ ինչ է քան դավաճանություն պետության նկատմամբ։
Ո՞րտեղից նման տեղեկություն կարող էր ունենալ Շահնազարյանը։ Նրան ԵԱՀԿ համանախագահնե՞րն են նրան զեկուցել, թե՞ բանակցությունների վայրում «ժուչոկ» է ունեցել։ Նույնիսկ ադրբեջանցիները գիտակցելով խնդրի լրջությունը իրենց թույլ չեն տալիս ֆեյք տեղեկություններ, կամ վերլուծություններ անել։

Իսկ մենք․․․։ ԱԱԾ-ական գործիչը, որը նախկին չի լինում, «թքելով» անվտանգության ծառայության ինստիտուտի վրա, փորձելով սենսացիոն և իշխանության դիրքերը թույացնող քայլ անել, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը բխում է թշնամու շահերից։
Ո՞ւմ է ծառայում ՀՀ ԱԱԾ-ի նախկին պետը։

Ի՞նչպես որակել և մեկնաբանել նրա հայտարարությունը։ Կբավարարարվեմ թերևս կարճ որակումով, սենսացիոն դավաճանություն, որը պետք է համապատասխան գնահատականի արժանանա առաջին հերթին իշխանությունների կողմից։

Rate article