Չեմ ուզում ու չեմ էլ անցկացնելու համեմատական, թե ինչ կլիներ, եթե էս ամենը լիներ նախկին իշխանությունների օրոք․․․

ANIMALI CELEBRI

Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տանից դուրս էի եկել շրջելու Երևանով, մասնավորապես փոքր Կենտրոնում: Գրեթե ամեն խաչմերուկում չորս ոստիկաններ կանգնած հսկում էին քաղաքի շարժը:

Առաջին հերթին աչք էր ծակում, թե ինչ աստիճանի բարեհամբույր են ու կոռեկտ, բայց միևնույն ժամանակ հաստատակամ ու զգոն են արտակարգ դրության կարգուկանոնը պահպանում:

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոստիկանների նկատմամբ էդքան լոյալ վերաբերմունք չունեմ, ու եթե էսքանը գրում եմ ուրեմն իսկապես արտակարգ աշխատում են:

Հետիոտին շատ քիչ կար, ովքեր էլ որ կային մեծամասամբ բեյջիկներով լրագրողներ էին : Մնացած մի քանի տասնյակ մարդիկ , որոնց ես հանդիպեցի դիմակներով ու ձեռնոցներով էին:

Մթերային խանութների ու դեղատների մուտքի դռների մոտ անպայման մի աշխատող կանգնած հաճախորդների ձեռքերին ալկոգել էր պզցնում:

Այլ գործող խանութ կամ որևե օբյեկտ, բացի բանկերից ու մանր պեռաշկինոցներից չտեսա :

Վարչապետը առավոտյան հայտարարեց, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու:

Մի շաբաթ առաջ վարչապետի հանձնարարությամբ վարկեր ունեցողներին հնարավորություն տրվեց համարյա թե բոլոր ֆինանասական կազմակերպությունների կողմից վարկային վճարումները առնվազն մի ամսով հետաձգել:

Միայն varks.am ֆինանսական կազմակերպությունը չէր համաձայնել հետաձգել վճարումները , այսօր Կենտրոնական Բանկը հայտարարեց , որ varks.am-ի լիցենզիան չեղարկվում է:

Առողջապահության համակարգի կատարելիք աշխատանքների մասին խոսելը կարծում եմ ավելորդ է , որովհետև ոչ միայն շատ , շատ լավ են աշխատում, այլ նաև իրենց կատարած աշխատանքի արդյունավետությամբ, հոգատարությամբ ու կազմակերպվածությամբ աշխարհի մակարդակով առաջիններից են առնվազն, եթե ոչ առաջինը :

Չեմ ուզում ու չեմ էլ անցկացնելու համեմատական, թե ինչ կլիներ, եթե էս ամենը լիներ նախկին իշխանությունների օրոք , բայց իմ խղճի խաթեր հետևողականորեն շեշտելու եմ , որ այս իշխանությունը մեր իշխանությունն է, այս իշխանությունը մեզ կրթում ու սովորեցնում է, այս իշխանությունը մեզ համար է ու այս իշխանությունը մեր օգնության ու նույն հոգատարության կարիքն ունի, որքան որ մենք՝ բնակիչներս ունենք իշխանության օգնության ու հոգատարության կարիքը:

Ամեն ինչ լավ է լինելու: Հենց հիմա էլ ամեն ինչ, որքան հնարավոր է այս իրավիճակում լավ լինել, այ հենց էդքան մաքսիմալ լավ է :

Նույն ոգով, նույն կազմակերպվածությամբ ու նույն սրտացավությամբ շարունակելու դեպքում մենք ոչ միայն նվազագույն կորուստներով դուրս կգանք, այլ նաև շատ ավելի դրական լիցքերով լցված, մեկս մյուսի նկատմամբ ավելի շատ հարգանք տածելով ու իրավագիտակցության կտրուկ բարձրացումով :

Առողջ եղեք ու նույն ձև շարունակենք»:

Rate article