Ուշադրություն. ստեղծվել է կորոնավիրուսը չեզոքացնող առաջին դիմակը

ANIMALI CELEBRI

Պորտուգալիայում, Լիսաբոնի մոլեկուլյար բժշկության ինստիտուտում հայտարարել են, որ ստեղծել են առաջին պաշտպանիչ դիմակը, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում է La Razón պարբերականը։

Խոսքը բարձր արդյունավետության, բազմակի օգտագործման համար նախատեսված դիմակի մասին է, որը մշակվել է հատուկ կտորից, որն էլ իր հերթին բաղկացած է անջրանցիկ մի քանի շերտերից։

Իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ այն լիովին արդյունավետ է կորոնավիրուսային ինֆեկցիայից մարդուն պաշտպանելու առումով։ Այն ունի նաեւ նորարարական շերտ, որը չեզոքացնում է SARS-CoV-2-ը, երբ այն սկսում է շփվել կտորի հետ։ Արդյունավետությունը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դիմակը լվացվում է 50 անգամ։

Rate article