ՇՏԱՊ է․ երեխայի կյանքը փրկելու համար ունենք 1-2 օր ժամանակ։ Միասին պետք է հերթական հրաշքը գործենք․ՏԱՐԱԾԵԼ

ANIMALI CELEBRI

Խնդրում եմ ՏԱՐԱԾԵԼ

Ընկերներ, շատ ՇՏԱՊ է, երեխայի կյանքը փրկելու համար ունենք 1-2 օր ժամանակ։ Միասին պետք է հերթական հրաշքը գործենք։

Ողջույն, ես Անգելինան եմ, 4.5 տարեկան։

Ի ծնե ունեմ սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և վերջերս իմ առողջությունը կտրուկ վատթարացել է։ Այժմ ես գտնվում եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում և հրաշալի բժշկական անձնակազմի հետ պայքարում եմ կյանքիս համար։ Որպեսզի ես կրկին ժպտամ ու մանկությունս լիարժեք ապրեմ, ինձ շտապ անհրաժեշտ է «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որը Հայաստանում առաջին անգամ կտեղադրվի ինձ վրա, և սեփական փորձովս հնարավորություն կտամ ուրիշ՝ նման հիվանդություն ունեցող մարդկանց ապագայում բուժվել։ Ես շնորհակալ կլինեմ ցանկացած օգնության համար։ Իմ հայրը զինվորական է, իսկ մայրս էլ ավելի կարևոր պաշտոն ունի՝ սպասում է եղբորս մոտալուտ ծնվելուն, և իրենք էլ ինձ հետ միասին պայքարում են իմ կյանքի համար։ Շատ ուզում եմ իմ եղբոր ծնվելու ժամանակ արդեն առողջ լինել ու նրան լայն ժպիտով գրկել։ Խնդրում եմ, օգնեք ինձ հնարավորինս շուտ ոտքի կանգնել։

Ապրելու իրավունք ունեն բոլորը։

Նրանք, ովքեր նախընտրում են բանկային փոխանցմամբ օգնել խնդրում եմ գումարն ուղարկել Անգելինայի հորը՝ Սերյոժա Ջառահյանի հետևյալ հաշվեհամարին՝ ՎՏԲ Բանկ Հայաստան 16023008542700։

Երեխայի հոր հեռախոսահամարը՝ 098239397, Սերյոժա Ջարահյան։

Փոխանցումների համար անցեք հղմամբ` https://www.gofundme.com/f/Angelinas-Heart-AssistDevice-1st…

Rate article