Մի բնակարան ամեն մեկս չենք կարողանում մեր ճաշակով փոխենք, ո՞նց եք պատկերացնում պետական կառավարման համակարգը բարեփոխվի խառնակչությունների, մատնությունների, դավաճանությունների պայմաններում

ANIMALI CELEBRI

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկու տարում 20 տարվա ավիրածությունները վերացնելը, մարդկանց վարքագծում, սովորույթներում հեղափոխություն անելը անհնարին է, անհնարին է…

Մի բնակարան, ամեն մեկս չենք կարողանում մեր ճաշակով ու նախասիրություններով փոխենք, նորոգենք, մի ընտանիք հաշտ ու համերաշխ, միասնական լուծումների հանգող, չենք կարողանում կառավարել, ո՞նց եք պատկերացնում գլոբալ այլասերած հարաբերությունների շղթայում պետական կառավարման համակարգը բարեփոխվի, այն էլ չդադարող այլասերվածության և խառնակչությունների, մատնությունների, դավաճանությունների պայմաններում:

Մա՛րդ եք, հիշե՛ք երկու տարի առաջ ձեր ոգևորությունը, հիշե՛ք այն ահռելի աշխատանքը, որ կատարել են մեր ընտրյալները: Հիմա մենակ ե՞ք թողնում նրանց: Առաջին իսկ փԸշտ-ից խառնվել եք իրար:
Ես Վարչապետի կողքին եմ: Մինչև վերջ: Նրա սխալը՝ իմ սխալն է:

https://www.facebook.com/tadevosian.zoya/posts/10220424733481407

Rate article