Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել. Հայտնի է պատճառը

ANIMALI CELEBRI

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Նա կալանքից ազատ արձակվեց։

Նշենք, որ դատախազությունը միջնորդել էր վերանայել խափանման միջոցը՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ֊ում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական

համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Rate article