Ձմեռ բերող ցիկլոնը գալիս է Հայաստան ցիկլոնը վաղվանից ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան🤔։. Գագիկ Սուրենյանի նոր գրառումը և ԱԻՆ նախազգուշացումը

ANIMALI CELEBRI

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Վաղը օրացույցով արդեն ձմեռ է, բայց եղանակային պայմաններով կատարյալ աշուն։ Սակայն Սկանդինավիայի շրջաններից ձմեռ բերող ցիկլոնը վաղվանից ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան🤔։

Նա նաև լուսանկարներ է ներկայացրել, որոնց կից գրել է.

Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից։ Շնորհակալություն Սուրեն Սարգսյանին նման ֆանտաստիկ սիրուն ֆոտոներ անելու համար։

Нет описания фото.

На изображении может находиться: океан, небо и вода

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Rate article