Հղի կնոջը 34 մետր բարձրությունից հրել էր ամուսինը՝ ժառանգություն ստանալու նպատակով. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

32-ամյա չինուհի Վան Նանն ու նրա չծնված երեխան հրաշքով փրկվել են 34 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո:

Վանը և նրա ամուսինը՝ Յու Սյաոդուն միասին շրջագայել են Թայլանդի ազգային պարկում:

Տղամարդը, որը խճճվել է պարտքերի մեջ, որոշել է ազատվել կնոջից՝ նրա երեք միլիոն դոլար գնահատվող կարողությունը ժառանգելու նպատակով:

Սակայն Վան Նանը, որը գտնվում էր հղիության երրորդ ամսում, ողջ է մնացել՝ ստանալով մի քանի կոտրվածքներ:

Սկզբում նա ոստիկաններին ասել է, որ կորցնելով գիտակցությունը վայր է ընկել: Սակայն ոստիկանությունը կասկածել է, որ ինչ որ բան այն չէ: Այսպիսով, թարգմանիչը լսել է զույգի միջև զրույցը, երբ Վանը հարցրել է Յուին, թե ինչու է նա հրել իրեն:

Ավելի ուշ կինը պատմել է ամբողջ ճշմարտությունը: Նրա խոսքերով, ամուսինը, որը հիվանդանոցում մշտապես եղել է իր կողքին, վախեցրել է և սպառնացել սպանել, ստիպելով ստել իրավապահներին:

Ըստ The Nation-ի, 33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա աղքատ ընտանիքից է:

Նա կնոջ հետ զբաղվել է բիզնեսով, բայց բոլոր գումարները պատկանել են Վան Նանին:

Երբ Յուն դիմել է կնոջը, որպեսզի նա օգնի իր պարտքերը մարելու հարցում, Վանը համաձայնել է վճարել միայն պահանջվող գումարի կեսը:

Rate article