Հիվանդանոցում բուժվող երեխաներին Ձմեռ պապերն այցելել են պատուհանից

ANIMALI CELEBRI

մանորյա հրաշքին տանը հետևելը մեծ բարեբախտություն է, սակայն այդ հաճելի տոնը տնից հետևելու, դրան տանը մասնակցելու հնարավորություն չունեցան շատերը, այդ թվում նաև այն հրաշք երեխաները, ովքեր հիվանդ էին և այդ օրերին բուժվում էին հիվանդանոցներում:

Ուստի Ձմեռ պապիները որոշում են նրանց յուրովի շնորհավորել և այցելել հիվանդանոց՝ ուրախացնելով հիվանդ երեխաներին և գունեղ դարձնելով նրանց տոնը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող երեխաներին հաճելի անակնկալ էր սպասվում. հենց հիվանդանոցում նրանց ուրախացնելու էին եկել Ձմեռ պապիները՝ հիվանդասենյակներ մուտք գործելով պատուհաններից:

Երեխաները Ձմեռ պապիներին նամակները վաղուց էին գրել և ուղարկել, իսկ Ձմեռ պապերն էլ իրենց հերթին չէին անտեսել ոչ ոքի խնդրանքը:

Երեխաները գոհ էին, որ իրենց ցանկությունները կատավել են, նրանք ուրախ բանաստեղծություններ են արտասանում՝ ի նշան շնորհակալության:

Բժշկական կենտրոնում սովորական առօրյան տոնականի վերածելու ծրագիրը կարելի է համարել, որ հաջողությամբ իրականացվեց, մնում է երեխաներն առողջանան ու տուն վերադառնան:

Հիվանդանոցում բուժվող երեխաներին այցելել են ձմեռ պապերը

Հիվանդանոցում բուժվող երեխաներին այցելել են Ձմեռ պապերը

Rate article