Կանգնած տեղն օրորվում էի․ երկրաշարժ Երևանում․ բնակիչներն ահազանգում են

ANIMALI CELEBRI

Քիչ առաջ Երևանում բնակիչները երկրաշարժի ցնցումներ են զգացել։

ArmLur.am ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ կանգնած տեղը գլխապտույտ են ունեցել, ջահերն են շարժվել։

ArmLur.am-ը զանգահարեց 911 ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ բնակիչներից նման ահազանգ ստացել են, բայց դեռ կոնկրետ բան ասել չեն կարող, հետևենք պաշտոնական կայքէջին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

ԼՐԱՑՈՒՄ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը Հայկական ժամանակի հետ զրույցում նշեց, որ երկրաշարժ եղել է Թուրքիայի տարածքում:

Ցնցումները զգացվել են նաեւ Շիրակի եւ այլ մարզերում՝ տարբեր ուժգնություններով, առավելագույնը ՝ 4 բալ ուժգնությամբ:

Rate article