Լավ, մարդ ոնց կարող է այդքան անինքնասեր լինել. Գիսանե Պայլան

ANIMALI CELEBRI

Այս օրերին Հայաստանի հանրապետության տարածքում կան մարդիկ, ովքեր սատարում են Ռոբերտ Քոչարյանին։ Երևի բոլորս էլ հիշում ենք, այն սկանդալային բացահայտումը, որ ռոբի ազատման համար կազմակերպված միտինգների մասնակիցներին փող են բաժանել. Այս թեմայի շուրջ շատ քննարկումներ եղան, ոայց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը շարունակում էր հերքել դա։

Հայ երաժիշտ, երաժշտագետ, Empyray ռոք-խմբի դաշնակահարուհի, Կիթառահար Կարեն Արզումանյանի կինը՝ Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Պարզապես ապշում եմ, երբ շրջապատիս ընկերներիցս Ռոբերտ Քոչարյանին «փողով» պաշտպանող անձանց եմ հանդիպում…

Ընդ որում համոզված կարող եմ նշել, որ բացի միտինգներին իրենց մասնակցության դիմաց մի երկու գրոշ — հուդավճար ստանալուց դրանք ոչ մի գաղափարային դրդապատճառ չունեն….

Լավ, Մարդ ո՞նց կարող է այդքան անինքնասեր լինե՞լ… Կներեք, չեմ կարող ձեր աչքերի մեջ նայել և շփվել ձեզ հետ էլ, մի տեսակ էժանԱգին ծախու արարածների նմանվեցիք….((((

Rate article