Ինչ ապրեց իմ սերունդը… Ջահելությանը պետք է փայփայել, որ վաղը չկորցնենք

ANIMALI CELEBRI

Լրագրող Արթուրուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Ինչ ապրեց իմ սերունդը. Երկրաշարժ տեսավ.. 88թ.-ին, դեռ նոր-նոր վեց-յոթ տարեկան էինք ու արդեն հասկացանք, ինչ բան է պայքարը։ Հետո անցումային փուլեր ու էլի չապրեցինք։

Մանկություն, որտեղ չկար անհոգություն։ 90-ականների վերջից, որ պետք է պատանեկության տարիները գոնե մեզ բաժին հասներ՝ չհասավ։

Ներքին թշնամին, որ հայ ժողովրդին իսկապես ատում էր ու վրեժ լուծելու համար վերացրեց՝ միտքը, խոսքը, ազատությունը, որի համար կռիվ էինք տվել..

Յոթ գլխանի հրեշները շրջապափակեցին մեզ ու մենք մինչեւ այսօր խեղդվում ենք դավադիր, անգազափարազուրկ, հայրենադավ կլանի ճանկերում։ Մենք մարտի 1 էլ տեսանք։

Տեսանք, թե այս նույն կլանը, որ արմատներ է գցել՝ ու շարունակում էր մնալ, ինչպես մարդ կերավ ու երախը չկշտացավ։ Մեր վրա զենք էլ հանեցին։

Կրակեցին էլ մեզ վրա շատ հեշտ ու պատժվողներ չեղան, որովհետեւ արմատ գցած համակարգը մնում էր, իսկ այսօր այդ կլան-համակարգի հիմնահատակ անելու ժամանակն էր։ Իմ սերնդի մեջ սպանեցին մարդու մեջ մարդուն։

Անտարբերության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ երբ այսօր նայում եմ անկոտրում ջահելությանը, չեմ ուզենա, որ հանկարծ մի օր հիասթափվի։ Ջահելությանը պետք է փայփայել, որ վաղը չկորցնենք։

Իմ սերնդի մեջ մի սիրուն ու հավաքական կորիզ արդեն կորցրել ենք՝ արտագաղթի հետեւանքով։

Չէի ուզենա, որ հանկարծ այսօրվա ուսանողը մազ անգամ հիասթափություն ապրեր։ Էս էր մեզ բաժին հասած կյանքը, բայց մենք հաղթեցինք 88-ին՝ կհաղթենք այսօր ու հետ կբերենք մեր սերնդին, որոնք դարձան գաղթական։

«Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է..»։

Rate article