Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով… Արտակ Հովհաննիսյան

ANIMALI CELEBRI

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով…

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Իմ հայ ժողովուրդ, անընդհատ զանգեր եւ նամակներ եմ ստանում՝ ծանոթներից ու անծանոթներից, բաց ու

փակ համարներից, անանուն եւ կեղծ էջերից: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել, որ բավական է անտեղի շահարկել իմ արած քայլերը: Այո’, ես իմ որդուն՝ Ալբերտին, Հայրենիքին տալուց բացի շատ ու շատ այլ գործեր եմ արել Հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար և հիմա էլ պատրաստ եմ ամեն ինչի, բայց առանց հանրայնացնելու, առանց ավելորդ պաթոսի:

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով, այդպիսի մարդկանց պարզապես կասեմ, որ անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ: Ավելին՝ ի պատասխան ձեր շատ նամակների, ցանկանում եմ վերահաստատել,

որ չեմ եղել քաղաքական որևէ թիմում, չեմ էլ պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ: Իմ հավատամքը ուժեղ Հայաստանն է ու միասնական հայ ժողովուրդը, ինչի համար իրենց կյանքը չխնայեցին իմ ու շատերի զավակները: Փառք մեր հերոսներին և հավերժ խոնարհում:

Rate article