Ի՞նչ էր պետք մարդկանց կյանքն արժևորելու համա. Նարեկ Այվազյան

ANIMALI CELEBRI

Թանկարժեք գրիչով՝ քծնանքի 100 ...

Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

Ի՞նչ էր պետք մարդկանց պահելու տարրական հիգիենան

Ի՞նչ էր պետք մարդկանց պահպանելու անձնական տարածքը

Ի՞նչ էր պետք մարդկանց հետևելու մասնագետների ցուցումներին

Ի՞նչ էր պետք մարդկանց ձգտելու ինքնակրթության

Ի՞նչ էր պետք մարդկանց սնվելու առողջ

Ի՞նչ էր պետք մարդկանց չաղտոտելու բնությունը

Ի՞նչ էր պետք մարդկանց ապրելու համերաշխ

Ի՞նչ էր պետք մարդկանց չպատերազմելու միմյանց դեմ

Ի՞նչ էր պետք մարդկանց ապրելու համեստ

Ի՞նչ էր պետք մարդկանց հրաժարվելու ճոխություններից

Ի՞նչ էր պետք մարդկանց չվատնելու կապիտալն անհարկի

Ի՞նչ էր պետք մարդկանց կարեկցելու խոցելի խմբերին

Ի՞նչ էր պետք մարդկանց խնամելու մեծահասակներին

Ի՞նչ էր պետք մարդկանց ժամանակի մեծ մասն անցկացնելու ընտանքի հետ

Ի՞նչ էր պետք մարդկանց բարձրացնելու պատասխանատվության զգացումը

Ի՞նչ էր պետք մարդկանց սիրելու միմյանց

Վախ

Վախն էր պետք:

Արագնընթաց կյանքի, որն ինքներս էինք կերտել և վերը գրվածներին մատերի արանքով էինք նայում՝ թվացյալ, որ դրանք կան, դրանք մերանբաժանելի մասն են, մենք սա ենք, մենք նա ենք, մենք հզորն են,ամենաներն ենք. առանց հետադարձ հայացքի, առանց հաշիվ տալու ինքերս մեզ՝ խրված մեր եսի մեջ և դուրս մնացած մեր եսից, առանց կարևորներն ու անկարևորները միմյանցից տարբերակելու…

Լռեք մի պահ

Թույլ տվեք ներս գա վախը

Խոսեք նրա հետ, նայեք աչքերի մեջ

Կորոնավիրուսը նվիրել է բոլորիս այդ վախը

Եկեք արժանապատվորեն ընդունենք վախը այնպես, ինչպես որ կա

Սա այս ժամանակներում ապրող և մահացող մարդկանց առավելությունն է

Մենք բոլորս ավելի սիրեցինք կյանքը

Մենք բոլորս ավելի գնահատեցինք մեր շրջապատը

Մենք բոլորս ավելի լավը դարձանք

Եվ հուսամ, որ կորոնավիրուսի դասերը կամրագրվեն բոլորիս գիտակցությունում և կփոխանցվն սերունդներին, ինչպես վարակներն ու մարդկությունն են միշտ հարմարվել և գոյակցել իրար հետ

Սա էլ կյանքի նկարագիր է

Առողջություն բոլորին

ի խորոց սրտի

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3861588193853046

Rate article