Դաժանաբար կփակվեն ոչ թե մեկ օրով, այլ նույնիսկ մեկ ամսով․ Նիկոլ Փաշինյան

ANIMALI CELEBRI

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ միացման ընթացքում հայտարարեց, որ վարակվածության ամենամեծ օջախը բանկային համակարգն է, նա նշեց, որ բոլոր այն արդյունաբերական ընկերությունները, որոնք չեն պահի անվտանգության ցուցումները, դաժանաբար կփակվեն ոչ թե մեկ օրով, այլ նույնիսկ մեկ ամսով:

Փաշինյանի խոսքով վարվելու է պատժողական քաղաքականություն։

Նա տեղեկացրեց, որ կայացրել են որոշում՝ այսուհետ առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ:

«Ե՛վ գնողը, և՛ վաճառողը պետք է լինեն դիմակով: Առևտրի պրոցեսում երկուսն էլ պետք է լինեն դիմակով, հակառակ դեպքում հետևելու են վարչական տուգանքներ: Ավտոմեքենայում բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով:

Պետք է պահպանել դիմակի կրման և ձեռքերը ախտահանելու կանոնները»,- հավելեց Փաշինյանը:

«Այուհետ հաղորդակցվել միայն դիմակով, ավտոմեքենայում, աշխատավայրում աշխատել միայն դիմակով, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:

Համոզված ենք, որ այս կանոնները պահպանելով կկարողանանք հաղթահարել այս վիճակը: Ես հավատում եմ ձեզ, որ դուք կարող եք կրել այսպիսի անհատական պատասխանատվություն:

Ես հավատում եմ, որ միասին կարող ենք այս հարցը լուծել»,- ասաց վարչապետը:

Rate article