Գորիսն առանց տնակների․70 ընտանիք բնակարան կստանա շնորհիվ համայնքապետի

ANIMALI CELEBRI
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի Գորիսում սպասվող մի շարք ծրագրերի հետ մեկտեղ մեկնարկում է նաև ինձ համար առանձնակի նշանակություն ունեցող բնակարանաշինության ծրագիրը: Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բնակարանային խնդիրը պետք է լուծվի, սա քաղաքականություն մտնելուց առաջ իմ հիմնական նպատակն էր, որի լուծումն այսօր արդեն իրականություն է դառնում: Ասել էի, որ մեր համայնքում տարիներ շարունակ տնակներում, ծայրահեղ վատ պայմաններում բնակվող ընտանիքները պետք է ունենան բնակարանային լավագույն պայմանները:Մեկնարկում ենք բնակարանաշինության ծրագիրը, նախագծման աշխատանքներն ավարտվել են: Լուսանկարներում բազմաբնակարան շենքի ապագա տեսքն է, լինելու են մեկ, երկու և երեք սենյականոց բնակարաններ, որոնք իրենց հարմարավետությամբ, ընդարձակությամբ, հնարավորություններով, առայժմ նմանը չունեն մեր համայնքում: Նախագծման աշխատանքներն իրականացրել է մեր քաղաքի լավագույն ճարտարապետներից Սևադա Զաքարյանը՝ պահպանելով քաղաքի կոլորիտը, ճարտարապետական դիմագիծը:
Մեր խնդիրն է ոչ միայն ստեղծել բարեկարգ ու հարմարավետ համայնք, նաև կիսել յուրաքանչյուր բնակչի հոգսը, լուծումներ գտնել՝ նպաստելով վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատմանը ու համայնքում ապրելու, արարելու բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Մենք խնդիր ենք դրել՝ առաջիկա երեք տարիների ընթացքում տնակներում բնակվող ընտանիքներ չունենալ, ստեղծել բարեկեցիկ բնակարանային պայմաններ, նպաստելով, որ մեր համայնքի խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել լավ միջավայրում: Բնակարանաշինության ծրագիրն իրականացնելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, նաև իմ ընտանիքի աջակցությամբ: Ծրագրի իրականացման հարցում կօժանդակի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Համատեղ ջանքերի շնորհիվ շարունակելու ենք ավելի վստահ քայլերով անցնել համայնքի զարգացման ճանապարհը: Օր ու գիշեր լրջագույն պատասխանատվությամբ ու միասնական կերպով շարունակելու ենք Գորիսը դարձնել հարմարավետ ու կայուն զարգացող համայնք: Սիրելի՛ գորիսեցիներ, չեմ կարող նաև չընդգծել, որ մեր աշխատանքի հանդեպ ունեցած ձեր ամենօրյա ոգևորությունը, սրտացավ վերաբերմունքը, դրական գնահատականը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք անմնացորդ աշխատանքով համայնքային կյանքի բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը հետևողական կերպով գտնել:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2396187987359968&id=100009063695182

Rate article