Գիտեք քանի՞ վարորդ գիտեմ, ովքեր ուռած թշերով հպարտանում են, որ հարբած ավելի լավ են վարում․․․Ես ինչու՞ պետք է պատասխան տամ նմանների համար…

ANIMALI CELEBRI

Ես օրինապահ վարորդ եմ, այնքան օրինապահ, որ երկու տարում մեկ ակտ եմ ունեցել։

Այնքան օրինապահ եմ, որ իմ մեքենայի մեջ երեք 《քար սիթ》է տեղադրված… Հետևաբար երեք երեխաների մայր եմ, մեքենայումս միաժամանակ երեք երեխա է երթևեկում։ Հիմա հարց՝ ինչու՞ պետք է վտանգեմ իմ երեխաների կյանքը և առողջությունը, ինչա թե շատեը ուզում են վարեն այնպես ինչպես վարում են հիմա։

Գիտեք քանի՞ անգամ եմ խուսափել հանդիպակաց դուրս եկած ԴԵԲԻԼՆԵՐԻՑ… Գիտեք քանի՞ վարորդ գիտեմ, ովքեր ուռած թշերով հպարտանում են, որ հարբած ավելի լավ են վարում։ Խաչմերուկներում կանգնում լավ տղեքով ասում_խոսում են, ու պիտի կարմիրի տակ ճռռոցով մտնեն, որ ՀՆԳԵՐԸ տեսնի ինչ կալիբրի լավ տղայա։

Ես ինչու՞ պետք է պատասխան տամ նմանների համար… Այո պետք է կիրառվի բալային համակարգը, որ վարորդը չմտածի փող ունեմ ինչ կուզեմ կանեմ։ Ոչ հարգելիներս, փորձեք ենթարկվել դեդուկցիայի օրենքին… Անենք քայլ դեպի քաղաքակիրթ երթևեկություն։ Հանուն մեզ և մեր երեխաների լինենք ԶԻՋՈՂ և ՕՐԻՆԱՊԱՀ։ Կանաչ ճանապարհ բոլորիս:

Նարինե Միսակյան

Rate article