Բրավո..․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից և…

ANIMALI CELEBRI

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը, բազմաթիվ հայերի նման, դժվարին պահին սատարել է իր հայրենակիցներին և հիշեցրել, որ մեր ուժը միասնության մեջ է։

Ռուսաստանաբնակ hայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին դիմահարդարը գրել է  Instagram-ի իր էջում։
«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։ Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք  թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։

https://www.instagram.com/p/CCy_fnYBR2B/?utm_source=ig_web_copy_link

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր ավելի քան 9 միլիոն հետևորդներին խնդրել էր գնալ հայկական մթերքով բեռնված բեռնատարների մոտ և գնել հայկական մրգեր:

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հունիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:

Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլոք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։

Rate article