«Բացահայտվեց Քոչարյանին իշխանության բերած վերջին տրոյшկшն ձին…». Ա. Գալստյան

ANIMALI CELEBRI

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

««Եթե Անդրանիկ Քոչարյանը շարունակի զազրախոսել, ապա լրացուցիչ ու շատ դաժան հիշեցումներ կստանա իր անցյալից», այսօր այդ մասին հայտարարել է Վանեցյանի կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանը:


Իսկ ո՞վ է Արա Սահակյանը և ինչպիսին է նրա անցյալը:
Ըստ Վիքիպեդիայի, Արա Սահակյանը եղել է դիվանագետ, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ի դեպ՝ նշանակված անհայրենիք Սերժ Սարգսյանի կողմից:

Արա Սահակյանի կենսագրականում, որպես քաղաքական գործունեություն՝ նշված է նաև, որ եղել է ԱԺ նախագահի տեղակալ 1995-ից մինչև 1998թ-ը:
Ուշագրավ է, որ Արա Սահակյանի կենսագրականից անհետացել է նրա քաղաքական կենսագրության հիմքը՝ ՀՀՇ Վարչության անդամ և այդ կուսակցության կարկառուն դեմք լինելու հանգամանքը

Ինչ վերաբերում է 1996թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Արա Սահակյանի՝ չճողոպրելու մասին հայտարարությանը, ապա կխնդրեի նրան հիշեցնել այն ՀՀՇ կարկառուն ներկայացուցչի անունը, որին ԱԺ աստիճանների աջ հատվածում, բառիս բուն իմաստով, ծնկի էին բերել երկու լիքոտ կանայք և կոշիկի կրունկով հարվածելով նրա ճաղատ գլխին պահանջում էին, որպեսզի վերջինս բացականչի Վազգեն նախագահ: Կարծում եմ, Արա Սահակյանը պետք է որ մոռացած չլինի այդ միջադեպը, համենայն դեպս, դրա հետքերը դեռ պահպանված են:

Ինչ վերաբերում է Արա Սահակյանի հայտարարությանը, որ 1996-ին ժողովրդի թիրախն ինքը չէր, ապա կրկին կխնդրեի նրան հիշեցնել ինձ, թե ո՞ր՝ գլխից վիրավոր ՀՀՇ կարկառուն դեմքին Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց տեղափոխել Նոր Նորքի հիվանդանոց, հրամանն էլ հիմնավորելով այն հանգամանքով, որ դրան որտեղ տանենք, ժողովուրդը կգնա հետևից:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին և Վազգեն Սարգսյանի կառավարությունում ուժային բլոկի համակարգումը Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացնելուն, ապա, կարծում եմ, հանրահայտ փաստ է, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, որովհետև ԱԱ նախարար էր Սերժ Սարգսյանը և կարծում եմ, չես գտնի գեթ մեկ ողջամիտ մարդու, ով կհավատա, որ Սերժին Ազգային անվտանգության նախարար էր նշանակել Անդրանիկ Քոչարյանը, երբ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

Այստեղ են ասում, եթե Ազգային անվտանգության նախարար, իրոք, նշանակեր Անդրանիկ Քոչարյանը, ապա դա կբացառեր Հոկտեմբերի 27-ի սպանդը:
Ես շատ եմ մտածել, թե ինչպես Քոչարյանին հաջողվեց զավթել իշխանությունը, ովքեր էին նրան աջակցում իշխող ՀՀՇ-ում, ո՞վ էր այն թաքնված, Սերժի կողմից հավաքագրված տրոյական ձին:
Կարծես թե, տարիներ հետո դա էլ է բացահայտվում:
Ժողովրդի կողմից ՀՀՇ ամենաատելի դեմքը՝ Արա Սահակյանն, իշխանության բռնազավթումից և մարտի մեկից հետո Սերժի կողմից նշանակվեց դեսպան, ընդ որում՝ մուսուլմանական երկրում, այսօր էլ առերևույթ Քոչարյանի հենարան հանդիսացող, Վանեցյանի կուսակցության վարչության անդամ է և ակտիվ քննադատում է Վարչապետին, պահանջում է նրա հրաժարականը:

Իսկ ինչ վերաբերվում է Արա Սահակյանի կողմից Անդրանիկ Քոչարյանի հասցեին հնչեցրած, լրացուցիչ ու շատ դաժան հիշեցումներին,՝ ապա կխնդրեի վերջինիս՝ վերհիշել, թե կենտրոն համայնքում ինչպես պատգամավոր ընտրվեց 1995-ին, ինչ պատմություններ եղան Երևանի ալրաղացի հետ և այլն, բայց սա՝ հաջորդիվ, չնայած համոզված եմ, միայն այն հանգամանքը, որ այսօր Արա Սահակյանը հանդիսանում է Քոչարյանի համար պայքարող կուսակցության վարչության անդամ, առավել քան բավարար է, որ մոռանանք նրա անցյալը, քանի որ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նրա ներկան ավելի նողկալի է և հակաժողովրդական:

Ակամայից հիշեցի ժողովրդական մի ասացվածք՝
կարմիր կովը կաշին չի փոխում, անկախ նրանից, թե 1996-ին այն քերթել են, թե ոչ:
Ապրենք խաղաղությամբ»:

Rate article