Աստծո տանը ներողություն են խնդրում միմիայն Աստծուց․․․ո՞րն էր Սարիբեկի սխալը՝ հայ ժողովրդին օգնե՞լը

ANIMALI CELEBRI

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել,թե ինչպես է Մոսկվայում հայկական եկեղեցու ճեմասրահներից մեկում,«Ծիրանի փառատոն»-ից բոլորիս հայտնի դարձած գործարար Սարիբեկ Գևորգյանը ներողություն խնդրում,եթե ինչ որ սխալ է թույլ տվել։

Եվ այս ամենը տեղի է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ներկայությամբ։

Այն Սրբազանի,ով դեռևս 2 տարի առաջ հայ երիտասարդների հետևից ոստիկաններ էր ուղարկել միայն այն բանի համար,որ հավաք էին կազմակերպել այդ նույն եկեղեցու բակում․․․

Տեսանյութում խոսողը Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Նորայր Թևանյանն է,ով սերտ հարաբերություններ է ունեցել ՀՀ նախկին իշխանությունների հետ։

Հիշեցնենք,որ Սարիբեկ Գևորգյանը այն գործարարն էր,ով անվճար տեղ հատկացրեց հայ առևտրականներին՝ ծիրան վաճառելու համար,առաջարկեց նաև բոլոր ցանկացողներին 6 ամսով անվճար տարածք՝ իրենց բիզնեսը սկսելու համար՝ այն պայմանով,որ եկամտի 10 տոկոսը ուղարկեն հայ զինվորին։Այն գործարարն էր,ով դժվար պահին կանգնեց հարյուրավոր հայ ընտանիքների կողքին,թույլ չտվեց,որ ադրբեջանցին ծիծաղի մեր վրա,իսկ այսօր նրան ստիպում են ներողություն խնդրել հենց եկեղեցում,որտեղ պետք է ներողություն խնդրել միմիայն ԱՍՏԾՈՒՑ․․․

Ինչևէ,մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ,իսկ Սարիբեկի բարի արարքը գնահատողները կգնահատեն,պետք չէ մոռանալ,թե նա այդ ծանր օրերին ինչպես դուխ տվեց և քաջալերեց մոսկվայաբնակ հայերին,չնայած միշտ այդպես է՝ բարի գործը ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ․․․

այսօր նրան ստիպում են ներողություն խնդրել հենց եկեղեցում,որտեղ պետք է ներողություն խնդրել միմիայն ԱՍՏԾՈՒՑ․․․

https://www.facebook.com/aro.suqiasyan.89/videos/2581431588774442/

Rate article