Ապրիլի վերջ- մայիսի սկբզին հնարավոր է վերադառնալ նորմալ կյանքի. ո՞ր դեպքում սա իրական կլինի

ANIMALI CELEBRI

Ապրիլի վերջ- մայիսի սկբզին հնարավոր է վերադառնալ նորմալ կյանքի. ո՞ր դեպքում սա իրական կլինի


Ապրիլի վերջ- մայիսի սկբզին հնարավոր է վերադառնալ նորմալ կյանքի. ո՞ր դեպքում սա իրական կլինի
Այս պահին մենք մեր գնահատականներով մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը:

Այս մասին հաղորդեց պարետ Տիգրան Ավինյանը:

Արդեն ասել ենք, որ այս ընթացքում տեղորոշման աշխատանքերին զուգահեռ իրականացվելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, իրականացվելու են տնտեսական գործունեության սահմանափակումները,

պարտադրելու ենանվտանգության և սանիտարահամաճարակային կանոնները, ավելացնվելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տարբեր տույժեր ու տուգանքներ:

Որն է լինելու հաջորդ փուլը. հաջորդ փուլում, որը ըստ Ավինյանի, կարող է լինել ապրիլի 14-ից հետո, այնքան արդյունավետ գործիքներ կզարգացվեն, որ թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Արդեն ապրիլի վերջին մայիսի սկզբին վերադարձ կլինի բնականոն կյանքին, եթե, իհարկե, բոլոր խնդիրներն իդեալական լուծվեն, ասել է Ավինյանը:

Rate article