ԱՆ խոսնակը հայտարարություն տարածեց

ANIMALI CELEBRI

Այսօր հայտնի դարձավ, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ըստ բուժհաստատության տարածած հաղորդագրության՝ Դավիդյանցը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչից հետո աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց Առողջապահության նախարարություն։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց, որ նախարարի հրամանով երկու բժշկական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։

«Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում հրաժարվել է այդ պաշտոնից։

Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենին նշանակելու է նախարարը»,- նշեց Ալինա Նիկողոսյանը։ Լրացուցիչ տեղեկության համար փորձեցինք կապ հաստատել նաև Մհեր Դավիդյանցի հետ: Նա, սակայն, մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեց։

Նելլի Մելքոնյան

Rate article