Այ հերոսը ինքնա ,ով մի օր չբողոքեց, ով գիտակցելով պայքարեց իմ ու քո համար ու իրեն արտոնյալ չհամարեց․․․

ANIMALI CELEBRI

Դավիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․


Այ հերոսը ինքնա ՝ Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyan ֊ը ,ով էսքան ժամանակ ձևի համար մի օր չբողոքեց, ով գիտակցելով պայքարեց իմ ու քո համար ու իրեն արտոնյալ չհամարեց (շատերի նման )։Հերոս ջան, քեզ երկար տարիների կյանք եմ ցանկանում ,որ քո հայրենասիրությամբ մեր սերունդներին էլ օրինակ ծառայես։

Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը շնորհավորական ուղերձ էր հղել հայ ազգին, որի յուրաքանչյուր բառ սեր էր առ հայերինք․
Ժամանակը կանգ չի առնում, տարիները հաջորդում են մեկը մյուսին, կյանքն ընթանում է իր բնականոն հունով… Ահա և կանգնած ենք 2020-ի մատույցներում: Անցնող 2019-ը մեզ շատ բան սովորեցրեց, շատ ձեռքբերումներ ունեցանք, բայց և կորուստներից զերծ չմնացինք: Ու ես հերթական անգամ համոզվեցի, որ թե´ իմ, թե´ ժողովրդիս անսասանությունը մեր անցած հերոսական պատմության խորքերում է:
Մենք անպարտելի կլինենք միայն ու միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կգիտակցենք, որ մեր ներկա օրը, 2019-ի այս վերջին ժամերը իրական են ու շոշափելի զուտ մեր հերոսների արյան ու մղած անձնազոհ պայքարի գնով, ուստի եթե ուզում ենք ամուր կանգնած լինել այս հողին ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք նրանց՝ սկսած հենց Հայկից ու Վարդանից, վերջացրած նորօրյա Վարդաններով:


Եթե ուզում ենք, որ հոգիներս խաղաղ լինի, որ գլուխներս հանգիստ դնենք բարձին, ուրեմն ոչ մի վայրկյան չպիտի մոռանանք մեր անմահացած ու ապրող հերոսներին և ամեն պահի կանգնած լինենք նրանց ընտանիքների կողքին, հակառակ դեպքում պարտությունն անխուսափ է, սկսած հոգևոր իրականությունից: Իսկ հոգևորն ամենահզոր զենքն է եղել, որ երբևէ ունեցել ենք:


Դրա համար էլ այսօր այդքան տենդագին պայքար է սկսվել մեր հոգևոր արժեքների դեմ, բայց պայքարը սկսողները չգիտեն, որ մենք աստվածային անբացատրելի ներուժով լեցուն ժողովուրդ ենք, որն ի վիճակի կլինի փրկելու ինքն իրեն՝ անկախ բոլոր տեսակի հարձակումներից: Ուստի 2020-ին բոլորիս մաղթում եմ սեր ու համերաշխություն, բարություն ու ջերմություն, ունեցած հոգևոր հարստության արժևորում ու համառ պայքար այդ ամենի պահպանության համար:
Շնորհավոր, տոնդ իմ սիրելի ազգ, շնորհավոր իմ կենդանի ու ննջեցյալ հերոս եղբայրներ: Ես խոստանում եմ, քանի դեռ ժամանակը հոսում է, քանի դեռ տարիները հաջորդում են մեկը մյուսին ու քանի դեռ կյանքն ընթանում է իր բնականոն հունով, ես անելու եմ ամեն բան, որ արժևորվեն ձեր բոլորի ապրած ու չապրած տարիները…

Rate article