Այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակված 372 անձ: Առողջապահության նախարարություն․․․

ANIMALI CELEBRI

Առողջապահության նախարարության փոխանցմամբ այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակված 372 անձ:

Վիրուսից բուժվածների թիվը հասնում է 28-ի, փաստացի այս պահին բուժվում է 344 քաղաքացի, բացասական թեստերի թիվը կազմում է 2172 մահվան ելքերի թիվը չի փոխվել՝ 1:

Հիշեցնենք, որ ԱՆ-ից հաղորդեցին, որ Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ,

պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Նշենք, որ մահացած 72-ամյա պացիենտը ՀՀ քաղաքացի է, կին:

Հիշեցնենք նաև, որ երեկ պարզ դարձավ՝ կա կորոնավիրուսով վարակաված ևս 2 զինծառայող,

այսինքն ընդհանուր հանրագումարով 5 զինծառայող, որոնց վիճակը, ըստ ՊՆ-ի, ծանր չէ և գնահատվում է լավ:

Rate article