Մարդը բավականին վիրավորվել է, փրկելով ութերորդ հարկից ընկած աղջկան:
Այս պատմությունը տեղի ունեցավ Եկատերինբուրգ քաղաքում: Ցավոք, այդպիսի վթարները հազվադեպ չեն, քանի որ փոքր երեխաների հանդեպ պետք է լինել աներևակայելի զգույշ: Նրանք շատ հետաքրքրասեր են, անզգույշ եւ չգիտեն, թե ինչպeս է այս կամ այն հնարքը սպառնում նրանց:
Այս դեպքում փոքրիկ չորս տարեկան աղջիկը, կարելի է ասել, երջանիկ է : Սակայն նման անցորդը միշտ չէ, որ կարող է հայտնվել երեխաների կողքին , երբ նրանց վտանգ է սպառնում և ամեն ինչ կարող է ողբերգությամբ ավարտվել:
57-ամյա մի մարդ, ով իր շան հետ քայլում էր բակում, լսեց երեխայի լացի ձայն: Նա նայեց եւ տեսավ, որ ութերորդ հարկում մի փոքրիկ աղջիկ բռնել է պատշգամբի եզրից : Հասկանալի է, որ երեխան արդեն ընկենլու վրա է և այդպես էլ եղավ:
Տղամարդը ասում է, որ երեխայի վայր ընկնելու պահին իր հետ նույնպես 2 տղաներ վազեցին, սակայն ինքը հասցրեց բռնել աղջկան, որի արդյունքում իր մատերը վնասվեցիn, որոշները կտրվեցին:
Սակայն տղամարդը պատմում է, որ ցավը ոչինչ է իր արածի համեմատ, որովհետև երջանիկ է, որ կյանք փրկեց: Աղջկան տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ մի քիչ վնասված և վախեցած էր: Փառք Աստծո աղջիկը ողջ մնաց, իսկ տղամարդու մատերը դեռ կբուժվեն: