Այսօր ամենահայ հայի ծննդյան օրն է․․․Սեդա Ազնավուրի հուզիչ գրառումը

ANIMALI CELEBRI

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան։

Լեգենդար մաեստրոն, որը մյուս կատարողներից տարբերվում էր իր խորությամբ ու մարդկանց հոգու խորքը մտնելու կարողությամբ, շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի սրտում։

Ազնավուր» հիմնադրամը չի հանդիսանում ...

Հոր ծննդյան օրվա առիթով Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Շառլ Ազնավուրի դուստրը։

Սեդա Ազնավուրն, ի դեպ, հաճախ է կիսվում մեծանուն հայի վերաբերյալ հրապարակումներով։ Նրա էջում կարելի է ինչպես ընտանեկան, այնպես էլ շանսոնյեի գործունեությանը վերաբերող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր ու լուսանկարներ գտնել։

Rate article