Ախր ոչ խելք ունես, ոչ մեղք, ոչ գազի վրա տոլմա դնողի ճարպկություն ունես, ոչ էլ կանացի հմայք, ո՞վ ես դու

ANIMALI CELEBRI

Ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտարարությանը․

Ինչի գազի վրա տոլմա դնող կանայք ինչո՞վ են թերի, այ թթված թեսահոտոտ քյալամ։

Կամ էտ ինչո՞վ ես քեզ վեր դասում գազի վրա տոլմա դնող կանանցից։

Շատ կանանց գիտեմ որ ավելորդ քաշ ունեն կամ ոչ մոդելային դիմագծեր, բայց կանացի հմայնքով հեշտությամբ գրավում և վայելում են շուրջբոլորի համակրանքը։

Ախր ոչ խելք ունես, ոչ մեղք, ոչ գազի վրա տոլմա դնողի ճարպկություն ունես, ոչ էլ կանացի հմայք, ո՞վ ես դու։

Տեսնես էս փնթիի փաթաթած տոլմեն ուտո՞ղ կլինի
Ֆու🤮

Նշենք, որ ավելի վաղ Շուշան Պետրոսյանն ասել էր․

Картинки по запросу Ո՞ւմ հետ վիճեմ. տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ

«Ո՞ւմ հետ վիճեմ. տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ, ով նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ փայլուն մարտական ուղի անցած իմ ավագ ընկերոջ նկարի տակ գրում «թաղեմ քեզ», ի՞նչ անեմ այդ կնոջ հետ, վիճե՞մ:

Հղի տղամարդիկ, փորիկներով, ովքեր ծաղրում են իմ գիրությունը: Ֆոտոներ ունեմ: Մի օր, երբ էս ամեն ինչը վերջանա, կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»

Rate article