«Փոխում են սանրվածքը՝ հուսալով, որ կյանքում փոփոխություններ կլինեն». Սասթենիկ Հազարյան

ANIMALI CELEBRI

Սխալվում ենք՝ կածելով, թե լիովին ճանաչում ենք ինքներս մեզ՝ ահա այս կարծիքին է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով ամեն անգամ փորձում է նորովի է բացահայտում իրեն նոր կերպարների ու գույների մեջ եւ ամենեւին այդ ամենից չի երկնչում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչն է իրեն ստիպել դիմել արտաքին փոփոխության, խոսել ենք նաեւ աշխատանքային նորությունների եւ դստեր դպրոցական առաջին քայլերի մասին:

Սաթենիկը վերջերս փոխել է վարսերի գույնն ու ձեւը.«Ոճն արտահայտում է քո տրամադրությունը. իմ դեպքում այդպես է: Շատ անգամ մարդը, հուսալով, որ կյանքում փոփոխություններ կլինեն, փոխում է ոճն ու սանրվածքը, սակայն դա էլ չի օգնում հոգեպես խաղաղ լինելուն: Բայց քանի որ ես դերասանուհի եմ, ոճային փոփոխությունն ինձ շատ է օգնում նորովի զգալ, նորովի ներկայանալ ու մատուցել ինքս ինձ. անգամ նոր կերպարների առաջարկներ եմ ստանում»:

Սաթենիկն, ինչպես միշտ, աշխատանքային բուռն ընթացքի մեջ եւ այսօր էլ նորություն ունի.«Ինձ միշտ բոլորն ասում էին, որ եթե այդքան համեղ ու զանազան ուտեստներ եմ պատրաստում, ինչու հեղինակային հաղորդում չունեմ: Եվ կարանտինի ընթացքում մի գեղեցիկ օր ես որոշեցի իրականացնել այդ միտքը: Այսօր ես եւ աղջիկս՝ Լյուսին, մեր խոհանոցում փորձում ենք համեղն ու հետաքրքիրը պատրաստել հետեւորդների համար, որեւէ կերպ օգտակար լինել նրանց մեր բաղադրատոմսերով եւ, իհարկե, մեր ժպիտների միջոցով ջերմություն պարգեւել», -պատմել է նա եւ հավելել, որ Լյուսին գույներ է հաղորդում հաղորդաշարին եւ առանց նրա անհնար կլիներ, որովհետեւ մայր ու աղջիկ գրեթե միշտ միասին են:

Ի դեպ, Սաթենիկի եւ Լյուսիի կյանքում կա եւս մեկ նորություն. վերջինս առաջին դասարանի աշակերտուհի է.«Դպրոցը հեքիաթ է՝ իր յուրահատկություններով: Առավոտյան արթնանում ենք վաղ, միասին պարտադիր նախաճաշում, հետո Լյուսիի փոքրիկ արջուկի հետ վազում դպրոց, եւ այդ ամենը մենք անում ենք գերագույն սիրով, քանզի ամեն ինչն է պետք սիրով անել, այլ ոչ թե տրտնջանքով»,-ասել է նա եւ նշել, որ փորձելու է անել հնարավորինս, որ Լյուսին դառնա մեր ապագա սերնդի հրաշալի ներկայացուցիչ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Rate article