Տատիկս կյանքի վերջին օրերին ինձ մի քանի բան ասաց, որոնք երբեք չեմ մոռանա․․․ ամենաթանկ խոսքերը․․․

ANIMALI CELEBRI

Տատիկս ապրեց մինչ 90 տարեկան, նա ինձ տվեց տարբեր առարկաներով փոքրիկ արկղիկ, քանի որ գիտեր, որ ես կպահեմ այն երկար տարիներ շարունակ։ Մի օր բացեցի արկղիկը և մեջը գտա տատիկիս փոքրիկ սև գրքույկը։ Նստեցի և մի քանի ժամում կարդացի ամբողջը, առանձնացրեցի մի քանի կետ, որոնցով էլ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։

Картинки по запросу "Вещи, которые бабушка рассказала мне, перед тем как ЕЕ не стало …"

Վայելեք։

Շնչեք ապագան, բաց թողեք անցյալը։ Անկախ նրանից, թե դուք որտեղ եք գտնվում, ինչ ապրումներ ունեք, միշտ հավատացեք, որ թունելի վերջում լույս կա։ Մի սպասեք, մի կանխագուշակեք և մի պահանջեք։ Պարզապես արեք այն, ինչ հնարավոր է, պահեք հսկողության տակ, ինչը ստացվում է, իսկ մնացածը թող լինի այնպես, ինչպես կստացվի։

Կյանքը կարող է հեշտ լինել։ Պարզապես կենտրոնացեք մի բանի վրա։ Ամեն ինչ մի անգամից անելու անհրաժեշտություն չկա։ Հանգիստ շունչ քաշեք և քայլեք դեպի ձեր երազանքները։  Այն, ինչ ներդնում եք կյանքի մեջ, դա էլ ստանում եք ավելի մեծ քանակով։

Թող ուրիշներն ընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, կամ առհասարակ չընդունեն։ Ասեք ճշմարտությունը, եթե նույնիսկ ձեր ձայնը դողում է։ Երբ անկեղծ եք, կիսվում եք աշխարհի հետ ձեր սիրով, փոխում եք այն։ Մի կարծեք, որ բոլորը պիտի աջակցեն ձեզ, քայլեք ձեր ճանապարհով։

Картинки по запросу "Вещи, которые бабушка рассказала мне, перед тем как ЕЕ не стало …"

Մի ձգտեք լինել հարուստ, ավելի կարևոր է երջանիկ լինելը։ Աստիճանաբար սկսեք գիտակցել իրերի իմաստը, այլ ոչ թե դրանց գինը։ Արդյունքում կհասկանաք, որ լավագույն օրերն են, երբ արտասովոր գործեր անել պետք չէ, կարող եք ուղղակի ժպտալ և ձեզ երջանիկ զգալ։

Ամեն ինչին դրական տրամադրված վերաբերվեք։ Դուք հիմնականում դժբախտ եք ոչ թե հանգամանքների, այլ դրանց՝ ձեր վերաբերմունքի պատճառով։ Ժպտացեք բոլոր նրանց, ովքեր փորձում են ձեզ ցավ պատճառել, ցույց տվեք նրանց, որ իրենց կարծիքը ձեզ չի հետաքրքրում։

ՈՒշադրություն դարձրեք նրանց, ովքեր ձեր հանդեպ անտարբեր չեն։ Դուք նրանց համար լույսի շող եք, հատկապես եթե այդ մարդկանց կյանքում դժվար ժամանակներ են։

Երբեմն պիտի թույլ տաք մարդուն հեռանալ, որպիսի նա կարողանա զարգանալ։ Պարզապես բաց թողեք նրան, եթե նույնիսկ դա շատ ծանր է։ Դուք նրան շատ բան եք տվել և սովորեցրել։ Դա կօգնի նրան հաջողակ մարդ դառնալ։

 

 

Rate article