Սկեսուրն ստիպել է հարսին ստի դետեկտորով պատասխանել՝ դավաճանել է իր որդուն, թե ոչ

ANIMALI CELEBRI

Բոլորին չէ, որ հաջողվում է լավ հարաբերություններ հաստատել ամուսնու ծնողների հետ։ Հատկապես սուր են հարս-սկեսուր հարաբերությունները։ Շատերը, հավանաբար, տեսել են «Եթե սկեսուրդ հրեշ է» կատակերգությունը՝ Ջենիֆեր Լոպեսի և Ջեյն Ֆոնդայի դերակատարությամբ։

Լոպեսի մարմնավորած հերոսուհու արժանացած վերաբերմունքի պես վերաբերմունքի է արժանացել ամերիկուհի Քոդի Լեան։ Լորերն իր ամուսնու՝ Նաթանի մայրն է և ատելով ատում է Քոդիին։ Նա անընդհատ հետապնդում է հարսին՝ մեղադրելով դավաճանության համար։ Հարց է ծագում՝ ուր է նայում Նաթանը, բայց Լորելը պահանջել է հարսից ստի դետեկտորով թեստ անցնել։ Հակառակ դեպքում, նա կհամոզվի, որ հարսը դավաճանել է իր որդուն։

Քոդին համաձայնել է պատասխանել երեք հարցի՝

1․ Արդյոք երկընտրանքի առաջ է կանգնեցրել Նաթանին, որ վերջինս ընտրի շփումը կա՛մ կնոջ, կա՛մ մոր հետ։

2․ Մեղադրում էր, արդյոք, Քոսին Լորելին՝ որդուն իրենից վերցնելու մեջ։

3․ Քոդին երբևէ դավաճանել է, արդյոք, Նաթանին։

Քոդին բացասական պատասխան է տվել երեք հարցերին էլ։ Ստի դետեկտորը ցույց է տվել, որ հարսը ճշմարտությունն է ասում։ Բայց թեստի արդյունքները պարզապես կատաղեցրել են Լորելին։ Նա հայտնել է, որ ատում է իր հարսին և չի թաքցնում դա։

Rate article